Բայդեն․ ՌԴ հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու ժամանակն է

Բայդեն․ ՌԴ հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու ժամանակն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՌԴ հետ հարաբերություններում եկել է լարվածությունը թուլացնելու ժամանակը։ Նա մեծ տերություններ է անվանել ՌԴ-ին և ԱՄՆ-ին, որոնք մեծապես պատասխանատու են գլոբալ կայունության համար։ Ըստ նրա, ԱՄՆ-ն ձգտում է ՌԴ հետ կառուցողական փոխգործակցության՝ հաղթահարելու համար լարվածության շրջանը։

Այս ելույթով ԱՄՆ նախագահը հանդես է եկել ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո, գրում է «Կոմերսանտը»։

«Պետք է առաջ շարժվենք մտածված երկխոսւթյան և դիվանագիտական գործընթացի հաշվին։ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ «սրել հարաբերություններն ու առճակատման գնալ ՌԴ հետ», այլ ցանկանում է «կայուն և կանխատեսելի հարաբերություններ»։

Նա «անկեղծ և հարգալից» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը։ Նա ասել է, որ իր մտահոգությունն է հայտնել նրան Ուկրաինայի հետ սահմանին ռազմական հզորությունների կուտակման կապակցությամբ։

«Ես վճռականորեն խնդրել եմ ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից»,-ասել է նա։

Ըստ նրա, ՌԴ-ն և ԱՄՆ-ն արդեն քննարկում են Պուտին-Բայդեն հանարավոր հանդիպումն ամռանը Եվրոպայում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ անձամբ է զգուշացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետևանքների մասին, եթե բացահայտվի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության փաստը։ Նա դրական էր պատասխանել Պուտինին մարդասպան համարելու մասին հարցին։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---