Հայաստանի գլխավոր դատախազությունում մարդու իրավունքների պաշտպանի քննադատությունը համարում են ինքնահաստատման փորձ11 մարտի 2009 - 13:59 AMT PanARMENIAN.Net - «Ցանկացած հայտարարություն, գնահատական՝ առավել եւս մարդու իրավունքների պաշտպանի կողմից հնչեցվող, պետք է հիմնված լինի օրենսդրության եւ կոնկրետ փաստերի վրա: Սակայն, հավատարիմ մնալով որդեգրած իր աշխատաոճին, պաշտպանը, մասնավորապես, դատախազության աշխատանքների եւ գործունեության վերաբերյալ հնչեցվող իր գնահատականներում մշտապես ձեռնպահ է մնում դրանք հիմնավորող կամ նման եզրակացության հանգեցրած կոնկրետ դեպքերի մատնանշումից, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտպանն ուղղակի զբաղված է անձնական քարոզչությամբ», - նշվում է Հայաստանի գլխավոր դատախազությանպաշտոնական կայքում տեղակայված հայտարարության մեջ:Նախօրեին Երեւանում 2008 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հայտարարել էր, որ բազմաթիվ անգամ բախվել է օրենքի անհամաչափ կիրառման հետ: «Մեզ մտահոգել է քրեական-ուղղիչ հաստատություններում տիրող իրավիճակը, որտեղ քաղաքացիները ենթարկվում են բռնության եւ կտտանքների», - նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Համաձայնվելով այն բանի հետ, որ դատախազական գործառույթների իրականացման ընթացքում առկա են թերություններ, գերատեսչությունը հայտարարում է, որ դատախազության դեմ ստացված 42 դիմում-բողոքը հիմք չի տալիս պաշտպանին դատախազությանը ներկայացնել որպես ռեպրեսիվ կառույց՝ չնշելով կոնկրետ որեւէ փաստ եւ մեթոդ: «Դատախազության ղեկավարությունը բազմիցս հավաստել է իր վճռականությունը՝ պատասխանատվության ենթարկելու պաշտոնեական լիազորությունների չարաշահում թույլ տված յուրաքանչյուր դատախազի»: Հայտարարության մեջ նշվում է, որ գլխավոր դատախազությունը պաշտպանին հրապարակավ առաջարկել է՝ տրամադրել իրեն հայտնի ապօրինի ցուցումներ, օրենքի խախտումներ թույլ տված դատախազների անունները եւ կոնկրետ փաստեր՝ օրենքով սահմանված կարգով դրանց ընթացք տալու եւ ներգործության համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: «Սակայն առ այսօր որեւէ կոնկրետ փաստ, խախտում թույլ տված դատախազի անուն պաշտպանի գրասենյակը չի տրամադրել դատախազությանը», - նշվում է հայտարարության մեջ: Գլխավոր դատախազությունում կարծում են, որ նման պահվածքը հարիր չէ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, եւ ամենեւին էլ չի խոսում պրոֆեսիոնալիզմի մասին: Հայտարարության մեջ նշվում է. «Կարծում ենք ինքնահաստատման ճանապարհը պաշտպանն արդեն վաղուց պետք է անցած լիներ»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |