Փոխվարչապետ․ ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ16 ապրիլի 2021 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով լուրերին, որ Ադրբեջանը հրավիրվել է մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական նիստին, որը կայանալու է ապրիլի 29-30-ին: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը վետո դնի Ադրբեջանի մասնակցությանը՝ նա պատասխանել է. «Իհարկե, հնարավոր է, բայց դա գործընթաց է, որի շրջանակում դիրքորոշումը կհայտնվի», տեղեկացնում է Panorama.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճիշտ են ռուսական ՌԲԿ-ի տեղեկությունը, որ որպես նախապայման Երևանը բարձրացրել է ռազմագերիների և ճանապարհների ապաշրջափակման հարցերը՝ փոխվարչապետն ասել է, որ այստեղ երկու բաղադրիչ է մի հարցից, որը բազմաշերտ է: «Եկեք առանձին բաղադրիչներով չփորձենք ձևավորել դիրքորոշումը: Իհարկե, քննարկվում են բոլոր բաղադրիչները: Դա վետո չի, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է: Համաձայնեցնելու խնդիրն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի և ես անձամբ դրա մասին կներկայացնեմ, որտեղ նշված կլինեն համաձայնություն տալու կամ չտալու հիմքերը»,-ասել է նա: Գերիների հարցը որպես նախապայման դնելու վերաբերյալ Գրիգորյանն ասել է. «Այս գործընթացը ենթադրում է համաձայնեցնել այլ երկրի մասնակցությունը նիստին, որը որևէ բովանդակային գործընթաց չի ենթադրում: Ուղղակի գալու է ամսաթիվը և մենք ասելու ենք՝ այո, կամ ոչ: Ինչ վերաբերում է նախապայման դնելուն, դրա համար պետք է ասեք, թե ո՞ւմ առջև դնենք նախապայմանը»: Ավելի վաղ ՌԲԿ-ն գրել էր, որ ։ ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի հնարավոր մասնակցությունն ապրիլի 29-30-ին Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին, որին սովորաբար մասնակցում են երկրների ղեկավարները։ Որպեսզի դա հնարավոր դառնա, անհրաժեշտ է Երևանի համաձայնությունը, իսկ դրա համար պետք է լուծել որոշ հարցեր, այդ թվում՝ գերիների հարցը, նշել է հայկական աղբյուրը։ Երևանի ցանկում մոտ 200 անուն կա։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել |