Թունյան․ Մատների վրա կարելի է հաշվել երկներ, որտեղ 2020-ին տնտեսական անկում չի եղել16 ապրիլի 2021 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, կառավարության 2020թ․ կատարողականի քննարկման ժամանակ անդրադառնալով 7,6% տնտեսական անկմանը, ասել է, որ աշխարհում մատների վրա կարելի է հաշվել երկներ, որտեղ 2020-ին տնտեսական անկում չի եղել: «Ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել` թե´ հարևան երկրների, թե´ աշխարհի հետ: Մեր դեպքում գումարվել է նաև այն, որ մենք 2019-ին ունեցել ենք բավական բարձր աճ, որի ֆոնին անկումը շատ ավելի հավանական էր»,- ասել է նա: Անդրադարձավ այն պնդումներին, թե կորոնավիրուսի և պատերազմի հետ կապված սոցիալ-տնտեսական միջոցառումները համարժեք չեն եղել անկման ծավալներին, ասել է, որ գումարից բակի, պետք է հաշվի առնել նաև այդ շրջանում ընդունված օրենքները։ Պատգամավոն ասել է․ «Բացի գումարից աջակցության համատեքստում պետք է դիտարկել նաև «Հարկային արձակուրդի մասին» օրենքը, որով շահութահարկերի կանխավճարները հետաձգվեցին, ինչը մոտ 60 մլրդ դրամ լիկվիդայնություն ավելացրեց տնտեսվարողների մոտ: Նաև արագացված ամորտիզացիայի օրենքը, մեր ընդունած օրենքը, որով բանկերին հնարավորություն տրվեց վերակառուցել մարդկանց վարկերը, տուգանքները մարել`ազատվելով հարկային պարտավորություններից»։ Նա նշել է նաև, որ մինչ օրս ի հայտ են գալիս օրենքներ, որոնք «կարծես կարված են եղել հատուկ բիզնես խմբերի համար»։ «Երբ նայում ես օրենքից ով է շահել, ոնց որ կոնկրետ շրջանակների համար գրված լինի»,- նշել է նա։ «Որ համեմատեմ օրինակ` 2019-ի հունվարից, երբ պատգամավոր եմ ընտրվել պետությունն իմ վրա է ավելի շատ գումար ծախսել, թե էն մարդկանց, ովքեր մեզ ասում են` լավ եք ապրում, կարող է զարմանաք: Ամսվա 30 օրից 20-ը էս մարդիկ գործուղումների են եղել»,-ասել է նա: Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2021-ի առաջին եռամսյակում պետբյուջե ընդհանուր առմամբ վճարել են 260․1 մլրդ դրամից ավելի։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում |