Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին․ Նույնպես՝ չափածո16 ապրիլի 2021 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինանի՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված բանաստեղծությանը, նույնպես՝ չափածո, գրում է Haqqin.az-ը։ Ապրիլի 14-ին ԱԺ-ում, անդրադառնալով Իլհամ Ալիևի կողմից Բաքվում «ռազմավարի» պուրակի բացմանը և նրա հայատյաց հայտարարություներին, Փաշինյանը նրան էր հասցեագրել Իգնատ Մամյանի բանաստեղծությունից մի հատված․ Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ, Այդպես խղճում են մարդիկ խելացի, Հոգեհիվանդի մռայլ վանդակից Իրեն հայհոյող խենթ արարածին։ «Փաշինյանի արտահայտություներից ոչ մեկն արժանի չէ բովանդակային մեկնաբանության։ Կցանկանայինք վարչապետ Փաշինյանին, որը հետևություններ չի արել ծանր պարտությունից, բացատրել դա պոեզիայի լեզվով, որին նա ինքն է դիմել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեջբերելով Հուսեյն Ջավիդի բանաստեղծությունը․ «Մեր հայրենիքից մի բան խլելու տենչանքով լեցուն Ամեն անարժան, Գիտցիր՝ երկար չենք սպասի, Մինչ գետնին տապալվես հայրենյաց առաջ»։ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |