Վերջին 2 տարում Արարատյան դաշտի արագիլները վտանգված են անհայտ ծագման յուղով կեղտոտվելու պատճառով![]() 17 ապրիլի 2021 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Վերջին 2 տարվա ընթացքում Արարատյան դաշտում բնադրող արագիլները վտանգված են անհայտ ծագման արտադրական յուղով կեղտոտվելու հետևանքով, տեղեկացնում է «ԱրԱվես» ՀԿ-ն։ Նշվում է, որ յուղոտվելու պատճառով նրանց փետուրները վնասվում են և նրանք չեն կարողանում թռչել, արդյունքում արագիլները դատապարտվում են սովամահ լինելու և չեն կարողանում նաև չվել։ Բնության մեջ սպիտակ արագիլների թշնամիները շատ չեն՝ նրանք խոցելի են մարդու գործունեության հետևանքով՝ թունաքիմիկատների օգտագործում, որսորդություն, բների և ձագերի ոչնչացում։ Բնության մեջ օձերն են երբեմն վնասում սպիտակ արագիլների ձվերին և ձագերին, շնագայլերն ու թափառող շներն էլ՝ արդեն երիտասարդ կամ հասուն առանձնյակներին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |