Ադրբեջանը բողոքում է՝ ԵՄ ներկայացուցչի հանդիպումն Արցախի ԱԳ նախարարի հետ «անհիմն ակնկալիքներ է առաջացնում»17 ապրիլի 2021 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները բողոք են հայտնել Բաքվում ԵՄ ներկայացուցիչ Կեստուտիս Յանկաուսկասին՝ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Երևանում կայացած հանդիպման առնչությամբ: Յանկաուսկասին այդ կապակցությամբ կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, գրում է Haqqin.az-ը։ «Հանդիպմանը նշվել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի նման գործողությունների անթույլատրելիությունը, որոնք հաշվի չեն առնում հակամարտությունից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները, սպառնում են փխրուն խաղաղությանը և անհիմն ակնկալիքներ են առաջացնում հակառակ կողմում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Յանկաուսկասին նաև ասել են, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նման գործողությունները խարխլում են ադրբեջանական կողմի վստահությունը։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը։ ԱԳ նախարարը նշել է, որ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի ենթակայության տակ, և հավելել, որ անվտանգությունն ու ԱՀ ժողովրդի ինքնորոշման փաստը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |