Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 17 ապրիլի 2021 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունն ի թիվս այլոց։ Բանաձևով ապրիլ ամիսն ամրագրվել է որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս, տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։ Բանաձևը կոչ է անում կառավարությանը մշակել ռազմավարություն ցեղասպանությունները կանխելու և դրանց պատճառները վերացնելու, Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների վրա ցեղասպանությունների ազդեցությունն ընդունելու, զոհերին հիշատակելու և աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։ Կանադայի Սենատը ևս մի քանի տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Կանադայի վարչապետը սովորոբար ապրիլի 24-ին հնդես է գալիս հայտարարությամբ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |