ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի մարզի կարիքավոր ընտանիքներին17 ապրիլի 2021 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության նախաձեռնությամբ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյան բարեգործական կազմակերպությունը Ռամադան ամսվա շրջանակներում սնունդով արկղեր է տրամադրել Արմավիրի մարզի մոտ 80 կարիքավոր ընտանիքներին։ Բարեգործական ծրագրի շրջանակում Էմիրաթական կարմիր մահիկ և Զայեդ բն Սուլթան ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունները ՀՀ տարբեր մարզերԻ կարիքավոր ընտանիքների ընդհանուր առմամբ ավելի քան 12 տոննա սնունդ կտրամադրեն, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը։ ԱՄԷ-ն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, իրականացնում է մարդասիրական օժանդակության իր հանձնառությունը: Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև ԱՄԷ-ի 2021թ․ տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։ ԱՄԷ ղեկավարությունը մշտապես ընդգծում է օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը բոլոր ժողովուրդներին, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում՝ առանց հաշվի առնելու քաղաքական ուղղվածությունը, աշխարհագրական դիրքը, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելությունը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |