Լոռիում նոր հանքի շահագործումը չչեղարկելու դեպքում բնակիչները մտադիր են «կաթվածահար անել մարզը»19 ապրիլի 2021 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Չեխական «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊԸ-ն ցանկանում է Լոռու մարզում հանքարդյունաբերություն սկսել, սակայն համայնքների բնակիչները դեմ են՝ բնապահպանական նկատառումներով։ Մարգահովիտ և Վահագնաձոր համայնքներում նախատեսված լսումները տապալվել են, գրում է «Առավոտը»։ Երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվություն ստանալու նպատակով մարզի 5 hամայնքում` Մարգահովիտում, Վահագնաձորում, Վահագնիում, Դեբեդում և Եղեգնուտում նախնական հանրային լսումներ էին նախատեսված: Շահագործող կողմը չցանկացավ շարունակել ու այցելել մյուս համայնքներ։ «Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի» համակարգող Գևորգ Վարդանյանը հայտարարել է, որ եթե մինչև ապրիլի 25-ը Շրջակա միջավայրի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների կողմից չչեղարկվի այս շղթայական հանքի գործարկումը, ապրիլի 26-ին կաթվածահար են անելու ամբողջ մարզը: «Մենք ավելի լուրջ ենք տրամադրվել, և պետք է շուտափույթ այս շղթայական հանքի ծրագիրը չեղարկվի»,- ասել է Վարդանյանը: Նա ներկայացրել է հանքի շահագործման հետևանքով ի հայտ եկող մի քանի խնդիրներ. «Վահագնաձոր համայնքում խմելու ջրեր կան, իսկ ռելիեֆը եթե խախտվեց, այդ խմելու ջրերն էլ են վնասակար լինելու: Նույնը նաև Մարգահովիտ համայնքին է վերաբերվում: Վանաձոր քաղաքի մի մասը նույնպես խմելու ջուր ստանում է Մարգահովիտ համայնքից: Իսկ ռադիացիայի առումով, եթե դիտարկենք, Եղեգնուտ համայնքում կան նաև ուրանի պաշարներ: Ուրանն ունի մշակման հատուկ պրոցեսներ: Այսինքն, եթե այնտեղ հանքը բացվի, ուրանի այդ պաշարին էլ կպնեն, ռադիացիան ավելի ուժեղ կլինի»։ Նա հավելել է, որ այդ ժամանակ նույն Եղեգնուտ համայնքի բնակիչները չեն կարող բնակվել իրենց համայնքում և կսկսեն լքել գյուղը: Թեև հանրային լսումների առաջին փուլը տապալվել է, առջևում երկրորդ փուլն է: Այն իրականացվելու է մեկ շաբաթվա ընթացքում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |