Իտալական ընկերությունը հերքել է Բաքվում «ռազմավարի» պուրակի ստեղծմանը մասնակցությունը

Իտալական ընկերությունը հերքել է Բաքվում «ռազմավարի» պուրակի ստեղծմանը մասնակցությունը

PanARMENIAN.Net - Իտալական 120 grammi ճարտարապետական ընկերությունը հերքել է Ադրբեջանում «ռազմավարի» պուրակի («Հաղթանակի թանգարանի») կառուցմանն իր մասնակցության վերաբերյալ լուրերը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:

Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Բաքվում բացված այսպես կոչված «ռազմական ավարի պուրակը», որտեղ, ցուցադրված են նաև ձեռնաշղթաներով և ծեծի ենթարկված հայ զինվորների մանեկեններ, ստեղծվել է իտալական ընկերությունների մասնակցությամբ։

2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ», որը կոչվում է «ռազմական ավարի պուրակ»։ Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են նաև հայ զինվորների սաղավրատներ, ինչպես նաև հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---