ՊԲ-ն հերքում է․ Հադրութում զոհված Կարապետյանի մեդալը ոչ թե տաքսու վարորդն է հանձնել, այլ լեյտենանտը![]() 19 ապրիլի 2021 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հերքել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Հադրութում զոհված Ռոբերտ Կարապետյանի մեդալը նրա ծնողներին է փոխանցվել տաքսու վարորդի միջոցով՝ նշելով, որ պարգևը հանձնել է լեյտենանտ Էդգար Ապրեսյանը: «Նշվածն իրականության հետ որևէ աղերս չունի: Իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը: Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը»,- ասվում է հայտարարության մեջ: ՊԲ հայտարարության մեջ նշվում է նաև, որ զոհված զինծառայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է և այն իրականացվում է ոչ միայն զորամասի և ավելի բարձր օղակների հրամկազմի, այլև անմիջական հրամանատարների և մարտական ընկերների մասնակցությամբ: «Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց», - ասվում է ՊԲ-ի հայտարարության մեջ: Ավելի վաղ օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Հադրութում զոհված իր քրոջ որդու մեդալը տաքսու վարորդն է փոխանցել զոհվածի հորը: «Հասկանու՞մ եք որ էս ձևով տված պարգևն ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության է նման, քան երախտագիտության»,- գրել էր նա՝ ավելի ուշ հավելելով, որ Արմավիրի քաղաքապետն իրեն հայտնել է, որ ինքն ու զինկոմիսարիատը գրառումից են տեղեկացել մեդալի մասին և ներողություն խնդրել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |