Տուրիստական գրավչության տեսակետից Հայաստանը զիջում է Վրաստանին եւ Ադրբեջանին11 մարտի 2009 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ֆորումի (կենտրոնը` Դավոս) կազմակերպիչների հրապարակած տվյալների համաձայն, տուրիզմի ոլորտում Հայաստանի մրցունակության ցուցանիշը զիջել է իր դիրքերը: «133 երկրներից բաղկացած ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 91-րդ տեղը, մինչդեռ անցյալ տարի զբաղեցնում էր 89-րդը»,- չորեքշաբթի Երեւանում կայացած մամլո ասուլիսին ասել է Հայաստանի Տնտեսության նախարարության Տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով, միջինից ցածր ցուցանիշով Հայաստանը զիջում է ԱՊՀ երկրների զգալի մասին, մասնավորապես` Վրաստանին (73-րդ տեղ) եւ Ադրբեջանին (76-րդ տեղ):Մեխակ Ապրեսյանը պարզաբանել է, որ Հայաստանն իր դիրքերը զիջել է հետեւյալ պատճառներով. բավականաչափ չձեւավորված օրենսդրական դաշտ, ենթակառույցային եւ բիզնես-միջավայր, բնական, պատմա-մշակութային ռեսուրսներ եւ մարդկային ռեսուրսներ: Անբարենպաստ ցուցանիշների թվում Վարչության պետը նշել է ինտերնետ-սպասարկման ցածր մակարդակը, ոլորտի մեջ մեծ ներդրումների գրավման անհրաժեշտությունը, հատկապես եթե հաշվի առնենք, որ տուրիզմը տնտեսության զարգացման համար առաջնային վեկտոր է հանդիսանում: Մյուս կողմից Մեխակ Ապրեսյանը համաձայն չէ այն ցուցանիշի հետ, որը տրվում է երկրին` կախված այս կամ այն միջազգային ֆորումին նրա մասնակցությունից: «Միջազգային ֆորումին մասնակցելու անհրաժեշտությունը համաձայնեցվում է ավիաօպերատորների հետ, եւ եթե շահ չկա, ապա անհիմն է այդ ֆորումին մասնակցելու համար պետբյուջեից միջոցներ ծախսելը»,- ասել է նա: Ինչպես հաղորդել է Վարչության պետը, Հայաստանից 12 ընկերություններ ներկայումս մասնակցում են Բեռլինում ընթացող միջազգային ֆորումին, եւ առաջին անգամ նրանց է միացել նաեւ ԼՂՀ-ն` որպես առանձին տուրիստական կենտրոն: Բացի դրանից, նա չի համաձայնվել այն բանի հետ, որ երկրները պետք է հետեւեն ֆորումում մշակված մարքեթինգային քաղաքականությանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |