Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպանը կմասնակցի ԱԺ արտահերթին Բաբաջանյանի կուսակցության հետ

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպանը կմասնակցի ԱԺ արտահերթին Բաբաջանյանի կուսակցության հետ

PanARMENIAN.Net - Հայտնի փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպան Սեդա Սաֆարյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նա կընդգրկվի «Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակում, ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ է Ազգայն ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ Սեդա Սաֆարյանը մեր կուսակցության հետ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,-ասվում է գրառման մեջ։

Սեդա Սաֆարյանը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի քույրն է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---