Արամ Ա-ն հիշել է հոր խոսքերը․ «Թուրքը թուրք է, ինչ էլ անի, խոսի կամ գրի՝ պետք չէ վստահել»19 ապրիլի 2021 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով իր և հայտնի թուրք պատմաբանի հանդիպմանը, հիշել է իր հոր արձագանքն ու մեջբերել նրա խոսքերը՝ «թուրքը թուրք է, ի՛նչ էլ անի, խոսի կամ գրի, պետք չէ վստահել թուրքին...»: «Մոտ 10 տարի առաջ Անթիլիաս էր այցելել հայտնի թուրք մի պատմաբան՝ Սիսի Կաթողիկոսարանի դատի շուրջ ինձ հետ հանդիպում ունենալու և ապա դասախոսություն տալու ցեղասպանության մասին: Այցելության մասին հայրս իմացել էր «Վանա Ձայն» ռադիոկայանից: Այցելու պատմաբանի հետ հանդիպման մէջ էինք, երբ հեռախոսի ձայնը հնչեց և հայրս բարկացկոտ շեշտով ասաց. «Թուրքը ի՞նչ գործ ունի Անթիլիասի մեջ...»։ Պատասխանեցի՝ ասելով, որ այս թուրքը մյուս թուրքերին նման չէ, նա քաջություն է ունեցել հայ ժողովրդի ցեղասպանության մասին գիրք գրելու և մեր դատը պաշտպանելու: Հայրս պատասխանեց՝ . «Տղա՛ս, թուրքը թուրք է, ի՛նչ էլ անի, խոսի կամ գրի, պետք չէ վստահել թուրքին...»: Պատմաբանին պատմեցի իր այցելության գծով հորս խիստ հակազդեցության մասին: Նա ասաց. «Հասկանում եմ Ձեր հոր պոռթկումը, հին սերունդը այսպես է մտածում»: Անմիջապես ավելացրի. «Նաև նոր սերունդը, այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է իր ուրացման և հակահայ քաղաքականությունը»»,- ասվում է կաթողիկոսի գրառման մեջ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |