Իսրայելն ու Հունաստանը ռազմական ոլորտում պատմության ամենամեծ՝ $1.65 մլրդ-ի պայմանագիր են կնքել19 ապրիլի 2021 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարությունները ռազմական ոլորտում պատմության մեջ ամենամեծ՝ 1.65 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել։ Գումարը նախատեսված է Հունաստանի ՌՕՈւ օդաչուների համար թռիչքային ուսումնական կենտրոն կառուցելու և 22 տարի շահագործելու համար, գրում է ՏԱՍՍ-ը` Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։ Կենտրոնը կկառուցի և կշահագործի իսրայելյան Elbit Systems-ը։ Այն գործելու է Իսրայելի ՌՕՈւ թռիչքային պատրաստության միջազգային կենտրոնի նմանությամբ, հագեցած է լինելու Մ-346 իտալական արտադրության մարզաուսումնական ինքնաթիռներով։ Նաև նախատեսվում է արդիականացնել Հունաստանի ՌՕՈւ Տ-6 ինքնաթիռները։ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը, մեկնաբանելով գործարքը, ասել է, որ այն «կամրապնդի երկու երկրի գործընկերությունն ու գործակցությունը պաշտպանական, տնտեսական և քաղաքական մակարդակներում»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |