Ջրականում ևս մեկ զինծառայողի աճյուն են գտել

Ջրականում ևս մեկ զինծառայողի աճյուն են գտել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հսկողությանն անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ապրիլի 19-ին իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---