Երևանում 50-ից ավելի քրհեղինակություն է բերման ենթարկվել

Երևանում 50-ից ավելի քրհեղինակություն է բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Երևանում 50-ից ավելի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել: Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ապրիլի 19-ին մայրաքաղաքում իրականացրել են «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» օպերացիան, գրում է Shamshyan.com-ը։

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Երևանի վարչություն բերման ենթարկվածների մեծ մասն ունի մականուններ, այդ թվում՝ «Կացին», «Կաղին», «Պնդուկ», «Քյարթու», «Թզբեխ», «Դուշեշ», «Իքիբիր» և այլն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---