ՀՀ-ում Covid-19-ի 667 նոր դեպք կա և 24 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 667 նոր դեպք կա և 24 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 209,485-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 667-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 24 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3919 դեպք կա, այլ պատճառով՝ 982։

Ապաքինվել է ևս 671 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 189,688 է։ Փաստացի բուժվողների թիվը 14,896 է։

Ընդհանուր առմամբ, 942,001 թեստ է արվել, մեկ օրում` 4398:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---