Արցախում սկսել են պատվաստել Covid-19-ի դեմ․ Առաջինն ակադեմիկոս Գաբրելյանցն էր![]() 20 ապրիլի 2021 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Առաջին պատվաստվողն էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցը: Պատվաստումներն իրականցվում են ռուսական «Սպուտնիկ V» և AstraZeneca պատվաստանյութերով: Նախարարությունը խորհուրդ է տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես` բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ։ Ապրիլի 19-ին Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորախմբի դաշտային հոսպիտալում պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |