Եվրամիությունը նախագահ ու արտգործնախարար կունենա11 մարտի 2009 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի Սահմանադրական գործերի գծով կոմիտեն արտահայտվել է ԵՄ ապագա նախագահին հինգ տարի ժամկետով ընտրելու օգտին: Եվրախորհրդարանի կոմիտեն գտնում է, որ ԵՄ-ի նախագահի պարտականությունների մեջ պետք է լինի ԵՄ-ին ներկայացնելը արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերին նվիրված բարձր մակարդակի բանակցություններում, ինչպես նաեւ Եվրախորհրդի աշխատանքը ղեկավարելը, որը ԵՄ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների լիազոր համաժողովն է: ԵՄ-ն բարձր մակարդակով ներկայացնելու իրավունքը արտաքին քաղաքականության հարցերում խորհրդարանական կոմիտեի անդամների կարծիքով պետք է ունենա նաեւ Եվրահանձնաժողովի նախագահը: Ինչ վերաբերում է ԵՄ ԱԳ նախարարին, ապա այդ պաշտոնի սահմանումը նախատեսված է նաեւ Լիսաբոնի պայմանագրով, ապա պատգամավորներն առաջարկել են, որ նրան իրավունք տրվի քաղաքական բանակցություններ վարել ԵՄ-ի անունից նախարարական մակարդակով: Եվրախորհրդարանի Սահմանադրական գործերի գծով կոմիտեի հանձնարարականները պետք է հավանության արժանանան առաջիկա ընդլայնված նստաշրջաններից մեկում, հաղորդում է Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը: ԵՄ նախագահի պաշտոնի սահմանումը նախատեսված է Լիսաբոնի պայմանագրով, որով փոփոխության են ենթարկվում ԵՄ կառավարման մարմինների կառուցվածքը: ԵՄ 27 անդամ երկրներից միայն Իռլանդիան չի վավերացրել պայմանագիրը: Իռլանդացիների 53,4 տոկոսը 2008թ. հունիսի 12-ի հանրաքվեում հրաժարվեցին հավանություն տալ փաստաթղթին, որը սահմանում է ԵՄ առավել արդյունավետ գործունեության սկզբունքներն ու մեխանիզմները: ԵՄ-ում Իռլանիդիայի գործընկերները գտնում են, որ երկրում տեղի կունենա կրկնական համընդհանուր քվեարկություն, որի արդյունքները թույլ կտան նոր հիմնարար փաստաթղթին ուժի մեջ մտնել 2010 թվականին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |