ՌԴ պատգամավոր․ ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քվեարկության ժամանակ տեխնիկական խափանում է եղել![]() 20 ապրիլի 2021 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովը հայտարարել է, որ ապրիլի 19-ին գարնանային լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ օրակարգում հայ գերիների հարցն ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի հետևանքով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ։ Այդ մասին Պախոմովը տեղեկացրել է Instagram-ում։ Ապրիլի 19-ին ԵԽԽՎ նիստում քվեարկվել և հաստատվել է «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը: Օրակարգում հարցն ընդգրկելուն դեմ են քվեարկել նաև Ռուսաստանի 5 ներկայացուցիչ, մյուս 7-ը ձեռնպահ է մնացել։ Դեմ են քվեարկել նաև Թուրքիան և Ադրբեջանը։ «Այդ հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է գրանցվել։ Մենք էլ այնքան էլ չենք հավատում զուգադիպություններին։ Մենք համապատասխան դիմում ենք ներկայացրել»,-ասել է պատգամավորը։ Թեև հարցը նախապես ընդգրկված էր փաթեթով, սակայն, ադրբեջանական պատվիրակության նախագահի պնդմամբ հայ ռազմագերիների մասին հարցն առանձին էր քվեարկության դրվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |