Ռուս խաղաղապահներն ավելի քան 50 ուխտավորի են ուղեկցել Ամարաս և Դադիվանք

Ռուս խաղաղապահներն ավելի քան 50 ուխտավորի են ուղեկցել Ամարաս և Դադիվանք

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահներն ավելի քան 50 ուխտավորի են ուղեկցել Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ, որոնք Արցախում 44-օրյա պատերազմից հետո հայտնվել են կողմերի միջև բաժանարար գծի անմիջական հարևանությամբ:

Ռուս խաղաղապահների սակրավորական խմբերը նաև ականազերծել են Կարմիր շուկայի հարակից գյուղատնտեսական նշանակության մոտ 5 հա տարածքը։ Կատարված աշխատանքի արդյունքում բնակիչները կկարողանան վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

2020թ․ նոյեմբերի 23-ից ի վեր ռուս խաղաղապահների ջանքերով ականազերծվել է 2012 հա տարածք, 620 կմ ճանապարհ, ստուգվել է 1716 տուն և շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 շինություն։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25,580 պայթուցիկ սարք։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---