Ալիև․ Եթե Հայաստանը Զանգեզուրի միջանցքին դեմ լինի, ուժով կստանանք![]() 20 ապրիլի 2021 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին բավարարում է Ադրբեջանի ազգային, պատմական ու ապագա շահերին, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Մենք կիրագործենք Զանգեզուրի միջացքի ծրագիրն անկախ նրանից` կուզի դա Հայաստանը, թե ոչ», - նշել է նա։ «Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել է նա։ «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար։ Այսպիսով` 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր», - ասել է Իլհամ Ալիևը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |