Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք կա21 ապրիլի 2021 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Արցախում կատարվել է 131 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021թ․ կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5835 քաղաքացու հետազոտություն, որից 734-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2618 դեպք: Կատարվել է 23,290 թեստավորում: Ապրիլի 19-ից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը: Արցախի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62 հեռախոսահամարին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |