Մովսես Հակոբյան. ԱԽ-ի գաղտնազերծած մասում անգամ Գասպարյանի խոսքն ավարտված չէ![]() 21 ապրիլի 2021 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը «5-րդ ալիքի» եթերում անդրադառնալով ԱԽ կողմից հրապարակված ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի հատվածին, ասել է, որ եթե գաղտնազերծելու հնարավորություն կար, պետք է ամբողջությամբ գաղտնազերծվեր, ոչ թե մեկ հատված, որտեղ անգամ Օնիկ Գասպարյանի խոսքն է անավարտ։ Նա պարզաբանել է, թե ինչպիսին է զեկուցելու կարգը ԶՈւ-ում՝ զեկուցում են այն, ինչը կատարվում է, և այն, ինչը սպասվում է։ «Ես կարող եմ երդվել՝ այն խոսքերը, որոնք Օնիկ Գասպարյանն ասել է նոյեմբերի 17-ին, ինձ ասել է սեպտեմբերի 30-ին»,- հավելել է Հակոբյանը: Ապրիլի 20-ին Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է ԱԽ սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը` ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթից։ Ապրիլի 15-ին, ի պատասխան Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության, Անվտանգության խորհրդի գրասենյակը գաղտնազերծված փաստաթղթեր էր հրապարակել: ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով Անվտանգության խորհրդի հրապարակած ձայնագրությանը, պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթն ամբողջությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |