Փաշինյանը Սյունիք այցի շրջանակում նաև զորամաս է այցելել21 ապրիլի 2021 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս, տեղեկացնում է նրա խոսնակ Մանե Գևորգյանը։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։ ՀՀ վարչապետի այցը Մեղրի ու Ագարակ լարված մթնոլորտում է անցել։ Մեղրիում ու Ագարակում բնակիչները հայհոյում ու վիրավորում էին Փաշինյանին, փորձում կտրել նրա ճանապարհը։ Իսկ Քաջարան, որի մուտքերը փակել էին քաղաքացիները, Փաշինյանը չի մտել՝ նա Մեղրիից այլ ճանապարհով է հեռացել։ Կապանում իշխող ուժը նաև աջակիցներ ունի Փաշինյանը շփվել է մարդկանց հետ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |