Բերման է ենթարկվել Մեղրիի քաղաքապետը, այլ սյունեցիներ` ևս22 ապրիլի 2021 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 22-ի գիշերը Սյունիքում ձերբակալություններ են եղել, այդ թվում բերման է ենթարկվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ Այդ մասին տեղեկացրել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում։ Զաքարյանին Երևան են տեղափոխել, նա Քննչական կոմիտեում է։ «Որևէ մեկը դեռ չի բացատրել, թե ինչ դատավարական կարգավիճակով, ինչ քրեական գործի շրջանակում, արդյոք Զաքարյանը պետք է մասնացի որևէ գործողության, թե ոչ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է նրա փաստաբանը։ Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը տեղեկացրել է, որ Գորիսի փոխքաղաքապետը ևս տարվել է բաժին, Սյունիքում 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել, գրում է Aysor.am-ը։ Ապրիլի 22-ի առավոտյան բերման են ենթարկել նաև Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ Նա այն քաղաքացիներից է, ում տունն անցել էր ադրբեջանցիների տիրապետության տակ և նա սեփական ձեռքերով այրել է այն, գրում է «Առավոտը»։ Նրան գյուղից չեն տարել՝ հորական տանն էր Գորիսում։ Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Սյունիքի համայնքեր մեծամասամբ անցել են լարված մթնոլորտում, նրա հասցեին հնչել են վիրավորանքներ և մեղադրանքներ։ Դրանից հետո Փաշինյանը ոստիկանության և ԱԱԾ պետերին հանձնարարել է անհետաձգելի կտրուկ և հատուկ միջոցառումներ ձեռնարկել Մեղրիում և Ագարակում տեղի ունեցածի կապակցությամբ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |