Քերոբյան․ Գնաճն անխուսափելի է, կա գրեթե բոլոր երկրներում22 ապրիլի 2021 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո, պատասխանելով գնաճի մասին հարցին, ասել է, որ գնաճն անխուսափելի է, կա համարյա բոլոր երկրներում։ Դիտարկմանը, թե կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գնաճ կա, Քերոբյանն արձագանքել է. «Ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ ինքը դժվարանում է հաց առնի, էլի», մեջբերում է Aysor.am-ը։ Նախարարը հավելել է, թե գնաճի հարցն ընդունում են հասարակ քաղաքացու տեսանկյունից ու ապրում այն ցավը, որ ապրում է հասարակ քաղաքացին: Քերոբյանի խոսքով՝ Լարսի փակ լինելը հանգեցնում է գնաճի, այդ պատճառով աշխատում են ստեղծել այլընտրանք, որ Լարսն այլևս չփակվի: Կառավարության նիստում Փաշինյանը նշել է, որ առևտրաշրջանառության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա: ՊԵԿ նախագահն էլ արձագանքել է, թե գնաճի գործոնը կա, ապրիլ ամսվա ցուցանիշները, սակայն, դեռ հրապարակված չեն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |