ԱՄՀ-ն 2021-ին ՀՀ-ում 1% տնտեսական աճ է կանխատեսում, 2022-ին՝ 3.5%23 ապրիլի 2021 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2021-ին Հայաստանում 1% տնտեսական աճ է կանխատեսում, 2022-ին՝ 3.5%։ Այդ մասին հայտարարել է ԱՄՀ ղեկավար Նաթան Փորթերը։ «Հայաստանի տնտեսությունը լրջորեն տուժել է Covid-19 պանդեմիայից և ռազմական գործողություններից։ 2020-ին ՀՆԱ-ն կրճատվել է 7.6%-ով, ինչը պայմանավորված է անկումով ծառայությունների և առևտրի ոլորտում։ Տարեկան սղաճը 2021թ․ մարտին հասել է 5.8%՝ սննդամթերքի գների գլոբալ աճի և դրամի փոխարժեքի նվազման ֆոնին։ Բյուջեի դեֆիցիտը 2020-ին ավելացել է մինչև ՀՆԱ-ի 5.5%՝ խոցելի ձեռնարկություններին և տնային տնտեսություններին աջակցության, ինչպես նա առողջապահության ավելի մեծ ծախսերի ազդեցության պատճառով։ Պետական պարտքը 2020-ին կազմել է ՀՆԱ-ի մոտ 63.5%։ Ընթացիկ հաշվի պակասուրդը կրճատվել է մինչև ՀՆԱ-ի 3.1%, իսկ համախառն ռեզերվները, թեև մի փոքր պակասել են, ադեկվատ են մնում»,-հայտարարել է Փարքերը։ Ըստ նրա, ՀՀ տնտեսության վերականգնումը, հավանաբար, տևական կլինի։ «Կարճաժամկետ հեռանկարում առավել բարենպաստ զարգացումների հավանականությունը կարող է պայմանավորված լինել ավելի արագ, քան ակնկալվում էր պատվաստման ընթացքին, մինչդեռ վարակի նոր ալիքները, անկայունության խորացումը գլոբալ ֆինանսական շուկաներւմ կամ առևտրային լարվածությունը կարող են դանդաղեցնել վերականգնումը և լրացուցիչ արտաքին ճնշումներ առաջացնել»,-ասել է նա։ ՀՀ տնտեսական աճը 2021թ․ բյուջեում կանխատեսվում է 3.2%։ ՀԲ-ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում կաճի 3.4%-ով, իսկ 2022-ին՝ 4.3%-ով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |