Իսրայելը պատասխանել է Սիրիայից հրթիռի արձակմանը22 ապրիլի 2021 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ապրիլի լույս 22-ի գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող թիրախներին՝ պատասխանելով այդ երկրի տարածքից արձակված հրթիռներին։ Սիրիայի տարածքից արձակված հրթիռն ընկել է Իսրայելի Նեգև անապատի տարածքում, ասվում է Իսրայելի Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։ «Իսրայելի տարածքի ուղղությամբ սիրիական տարածքից արձակվել է «Հող-օդ» դասի հրթիռ, որն ընկել է Նեգև անապատի տարածքում։ Ի պատասխան ՑԱԽԱԼ-ը գրոհել է այդ հրթիռն արձակած գումարտակը և այլ գումարտակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի` Իսրայելում հնչել է տագնապի ազդանշան՝ Դիմոնա քաղաքի միջուկային ռեակտորի հարևանությամբ գտնվող ավանում։ Այդ կապակցությամբ վնասվածքների մասին տեղեկություն չկա։ Այդ միջադեպը վերջին տարիների ամենալուրջ բախումն է Սիրիայի և Իսրայելի միջև, գրում է Deutsche Welle-ն։ Դեռևս ոչ մի երկիր պատասխանատվություն չի ստանձնել Իսրայելի հրթիռակոծման համար։ Սակայն ապրիլի 17-ին իրանական Kayhan թերթում վերլուծաբաններից մեկի սյունյակն էր հրապարակվել, որտեղ նա ենթադրել էր, որ Դիմոնա քաղաքի միջուկային օբյեկտը կարող է հարձակման թիրախ դառնալ ապրիլի 11-ին Նաթանզեում պայթյունից հետո։ Ապրիլի 12-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Նաթանզեի միջուկային օբյեկտի գրոհի հետևում Իսրայելն է կանգնած։ Photo. AP Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |