Հայաստանի նախագահի կարգադրությամբ հաստատվել է Հանրային խորհրդի կանոնադրությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու եւ Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին: Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել` Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը: Համաձայն հաստատված կանոնադրության, Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է, որն ունի 36 անդամ: Հանրային խորհրդի մնացած 24 անդամները կընտրվեն կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգով եւ ժամկետում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---