Վենետիկի հանձնաժողով. ՀՀ ԸՕ-ում փոփոխությունները ողջունելի են, բայց խորհուրդ է տրվում բարելավել դրանք22 ապրիլի 2021 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ «Ուսումնասիրելով դրանց մշակման կարգի, ինչպես նաև փոփոխությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին՝ երկու գործակալությունը եկել են եզրահանգման, որ փաթեթը, ընդհանուր առմամբ, ողջունելի է, քանի որ այնտեղ հաշվի են առնված մինչ այս բարձրաձայնված առաջարկությունների մեծ մասը, թեև խորհուրդ է տրվում բարելավել փոփոխությունները», - ասվում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացության մեջ։ Ֆեյսբուքյան իր էջում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ որևէ խնդիր չի արձանագրվել փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով։ «Կարծիքում, դիտարկելով 2021-ի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով վերացվում է ռեյտինգային համակարգը` տարածքային թեկնածուների ցուցակները, նշվել է, որ այն առումով, որ դրանց վերաբերյալ կար լայն աջակցություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մեծ մասի կողմից և հաշվի առնելով, որ դա, ըստ էության, չի փոփոխում ընտրական համակարգը, ավելին, պարզեցնում է այն՝ որևէ խնդիր չի արձանագրել այդ փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով», - ասվում է գրառման մեջ։ Նախարարը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և վերջինիս կողմից արձանագրված դրական փոփոխություններին ավելի մանրամասն կանդրադառնան առաջիկայում։ Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է, որ արտահերթ ընտրույթունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով` հրաժարվելով ռեյտինգային ընտրակարգից։Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշել է8 հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |