Գորիսի ձեռբակալված փոխքաղաքապետին ազատ են արձակել

Գորիսի ձեռբակալված փոխքաղաքապետին ազատ են արձակել

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձեռբակալությունը, տեղեկացնում է Factor.am-ը։

Հովսեփյանը ձերբակալվել էր ապրիլի 22-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով։

Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր պաշտպանյալին նսեմացնելով են բերման ենթարկել։ Կարապետյանը հայտնել է, որ Հովսեփյանի դեմքին վնասվածքներ են եղել, հնչել են վիրավորական արտահայտություններ և այդ ամենը նկարահանվել է։

Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---