ԱԽ քարտուղար․ Ամեն ինչ կարվի դիվանագիտական ճանապարհով ԼՂԻՄ օկուպացված տարածքները վերադարձնելու համար23 ապրիլի 2021 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմն ամեն ինչ կանի նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) օկուպացված տարածները դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու համար։ Այդ մասին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ «Ինչ վերաբերում է տարածքներին, կարծում եմ՝ դուք գիտեք, որ ԼՂԻՄ տարածքը, որոշակի սահմաններով, ճանաչված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ օկուպացված տարածքները», - ասել է Գրիգորյանը: Նա հավելել է, որ ԼՂ հակամարտությունը վերջնական կարգավորված չէ և դա չի կարելի անել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ։ «2020թ․ աշնանը գնալով ագրեսիայի, Ադրբեջանը խախտեց կարգավորման 3 հիմնարար սկզբունքից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցում հայկական կողմի հետ համակարծիք է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի վերջին հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ կարգավորումը պետք է ընթանա «կողմերին լավ ծանոթ սկզբունքների և տարրերի հիման վրա»։ 2020թ․ նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման մասին։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին և Հադրութը։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |