Քոչարյան. Պաշտոնավարմանս 10 տարում ամենաքիչ զոհերն ենք ունեցել շփման գծում23 ապրիլի 2021 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանը հիշեցրել է, որ նրա պաշտոնավարման 10-ը տարին ամենախաղաղ տարիներն էին։ «Ամենից քիչ զոհերն ենք ունեցել շփման գծում։ Սա փաստ է», - ասել է նա։ Նա նշել է, որ երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնից հեռանալիս ասաց, որ «խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունն է գալիս», հավանաբար, անկեղծ հավատում էր դրան, բայց կյանքը ցույց տվեց, որ հաջորդ տարիներն ամենախաղաղը եղան։ «Բայց եղավ ճիշտ հակառակը, մենք ունեցանք ամենախաղաղ 10-ը տարին Հայաստանում, ամենից քիչ զոհերը», - ասել է նա։ Քոչարյանն ասել է նաև, որ մտադիր է ոչ միայն արժանապատիվ խաղաղություն հաստատել, այլև բարեկեցիկ կյանք։ «Տասը տարվա ընթացքում ապացուցել ենք, որ երկիրը կարող է զարգանալ Ղարաբաղի հետ միասին, և սա նույնպես փաստ է», - հավելել է նա։ Անդրադառնալով ընտրություններին՝ Քոչարյանն ասել է, որ լինելու է ընտրություն 2 պարզ բևեռի միջև՝ «ուզո՞ւմ ենք ստորացված, անարժանապատիվ, թշվառ ապագա, թե՞ ուզում ենք խաղաղություն ու բարեկեցիկ կյանք»։ «Սա է լինելու ընտրությունը»,- ասել է ՀՀ երկորրդ նախագահը՝ ընդգծելով, որ անելիքները շատ-շատ են, «քանի որ տնտեսական վիճակը շատ վատ է»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին երկրում կայանլու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |