ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը հրաժարական է տվել23 ապրիլի 2021 - 18:58 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ գիտխորհրդի ապրիլի 23-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Նիստում նա ասել է, որ դիմումը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին և Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին: Դիմումի մեջ նա խնդրել է մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: ԵՊՀ-ն արդեն տևական ժամանակ է ռեկտոր չունի։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը: Նիստը տապալված է լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամների բացակայության պատճառով։ Նիստում նախատեսվում էր որոշում կայացնել որոշում ԵՊՀ-ի կառավարիչ-ռեկտորի վերաբերյալ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |