Սյունիքի նախկին մարզպետը բոքսի մենամարտի է կանչել Հրաչյա Հակոբյանին23 ապրիլի 2021 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող հայրենիք» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի՝ փոխադարձ վիրավորանքներով հեռակա բանավեճը շարունակվում է բոքսի ռինգ հրավերով։ Ապրիլի 22-ին՝ անդրադառնալով վարչապետին Սյունիքում հայհոյելու ու, իշխանության գնահատականով, նախկինների կազմակերպված խուլիգականան այլ արարքներին հետևած ձերբակալություններին, Հակոբյանը հայտարարել էր, որ Փաշինյանին Սյունիքը չի «մերժում», և պետք է իրադարձությունների մասնակիցներին ձերբակալել ստորացնելով։ Դրան ի պատասխան Վահե Հակոբյանը ցույցի ընթացքում ասել էր, որ «Հրաչիկ ա, Հրաչուհի ա ինչ ա, կհրավիրեմ առանց ոստիկանների ինձ հետ մենախոսության», իսկ արդեն ապրիլի 23-ին Freenews.am հետ զրույցում Հրաչյա Հակոբյանն արձագանքեց նույն ոճով՝ «Վահիկ ա, Վարսիկ ա՝ որ մենախոսությունը չգիտի անգամ ինչ է․․․ պատրաստ եմ հանդիպել իր հետ, առանց ոստիկանների, առավելևս որ այդպես չեմ շրջում․․․ պարզապես թող ասի՝ ինչ ձևաչափով, որտեղ ու երբ է հանդիպումը պատկերացնում։ Ես դրա համար նրան տալիս եմ 24 ժամ ժամանակ»։ Դրան ի պատասխան հնչեց ռինգի առաջարկը։ «Քանի որ Հրաչուհին առաջարկել է տեղը, ժամը և ֆորմատն ընտրել, առաջարկում եմ այս ֆորմատը․․․ ապրիլի 25-ին՝ իրենց հորինած Քաղաքացու օրվա կապակցությամբ, հին ավանդական բարի բոքսը, բոքսի օրենքներով, ռինգում։ Օրանժ համալիր, ժամը 12։00։ Ձեզ բոլորին հրավիրում են լուսաբանելու», - նշել է նա։ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ Հրաչյա Հակոբյանը դուրս կգա այնտեղից ծնկաչոք, բայց ռինգի օրենքներով, ու նշել, որ համաձայն չի լինի առանց լրագրողների մենամարտի, քանի որ դրանից հետո Հրաչյա Հակոբյանը կարող է ինչ ուզես խոսել։ Հրապարակման պահին Հրաչյա Հակոբյանը դեռ չի արձագանքել հրավերին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |