Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում և ՀՀ ներքաղաքական հարցեր

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում և ՀՀ ներքաղաքական հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։ Գոհունակությամբ նշվել է, որ ռուս խաղաղապահների շնորհիվ իրվիճակը տարածաշրջանում շարունակում է կայուն և հանգիստ մնալ։ Կարծիքներ են փոխանակվել երկկողմ համագործակցության ակտուալ թեմաների շուրջ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, Փաշինյանը տեղեկացրել է Պուտինին ՀՀ-ում ներքաղաքական վիճակի զարգացումների մասին՝ հունիսին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասով։

ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին երկրում կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Նա ասել է նաև, որ հրաժարական կտա ապրիլի վերջին տասնօրյակում, սակայն կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---