Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Սիդնեյում Արդարության երթ է անցկացվել![]() 24 ապրիլի 2021 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ավստրալական Սիդնեյում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Արդարության երթ է անցկացվել, տեղեկացնում է այդ երկրի Հայ դատի հանձնախումբը։ Երթի մասնակիցները կոչ են արել Ավստրալիային ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը։ Քայլերթի մասնակիցների պաստառներին գրված էր՝ «Մեր վերքերը դեռ բաց են», «Այլևս երբեք», «Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»։ Ցուցարարները երթի են դուրս եկել այն բանից հետո, երբ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը կրկին չի օգտագործել ցեղասպանություն եզրույթը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում։ 106 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են 1․5 մլն նահատակների հիշատակը։ ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |