Ստամբուլում ՄԻՊ-ի գրասենյակը դատապարտել է Ցեղասպանությունը՝ կոչ անելով ընդունել ոճիրը՝ իրավական հետևանքներով![]() 24 ապրիլի 2021 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում ՄԻՊ Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը երկրի իշխանություններին կոչ է արել ճանաչել ցեղասպանությունը, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել: Ըանձնաժողովը «Ոգեկոչում ենք ցեղասպանությունը և ասում ենք վերջ ժխտողականությանը» խորագրով հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկացնում է Еrmenihaber-ը: Հանգամանալից կերպով հիշատակելով ապրիլքսանչորսին 220 պոլսահայ մտավորականի ձերբակալությունները և դրանց հաջորդող իրադարձությունները, նշվում է, որ հայերի գոյությանը վերջ է տրվել ամբողջ պատմական, մշակութային և սոցիալ-տնտեսական հյուսվածքներով: Հայտարարությունում նաև ասվում է, որ հայերից առգրավել են ունեցվածքը, հուշերն ու պատմությունը, և իր ամբողջ հետքերով հազարամյա հայրենիքից բնաջնջել մի քաղաքակրթություն: Անդրադառնալով Թուրքիայի ժխտողականության քաղաքականությանը՝ նշվում է. «Թուրքիան աշխարհում ամենահաջողակ և ամենաերկարատև ժխտումն իրականություն դարձրեց և ինստիտուցիոնալացրեց: Ժխտողականությունն այնքան հաջող է եղել, որ այսօր հայերը նույնիսկ հարկադրված են ապացուցել հազարամյակների իրենց գույությունը և առավել ևս պատմել, որ ցեղասպանության են ենթարկվել իրենց հայրենիքում: Թուրքիայում ապրող հայերը հարկադրված են ապրել կյանքի բոլոր բնագավառներում այս ժխտողականության մթնոլորտում, իսկ աշխարհի չորս կողմում ապրող հայերն էլ, հեռու լինելով իրենց պապենական երկրից, անընդմեջ ստիպված են դիմակայել ընտանիքի ավագների հուշերի հանդեպ վիրավորանքին»: «Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակությունն է: Վերջ տվեք ժխտմանը: Ընդունեք հանցագործությունը՝ իրավական իր ամբողջ հետևանքներով»,- ասված է հայտարարությունում: Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և մշտապես դիվանագիտական դեմարշներ է ձեռնարկում այդ փաստը ճանաչող պետությունների դեմ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |