Կիպրոսի նախագահ․ Կշարունակենք ջանալ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար![]() 24 ապրիլի 2021 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսը կշարունակի ջանքեր գործադրել միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։ «Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրն է։ Մեծ հարգանքով և ցավով ենք հիշում նրանց։ Մենք ամուր կապերով ենք կապված մեր եղբայր հայերի հետ, որոնք ապրում են մեզ հետ միասին մեր հայրենիքում։ Մենք կշարունակենք ջանքերը, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Անաստասիադիսը։ Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը Երևանում մասնակցում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակի արարողություններին։ 1975 թվականին Կիպրոսը դարձավ եվրոպական առաջին երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և հիշատակի օր հայտարարեց ապրիլի 24-ը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |