Թրյուդո․ Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման, օտարման և ատելության գինը

Թրյուդո․ Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման, օտարման և ատելության գինը

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ապրիլի 24-ի իր ուղերձում նշել է, որ Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքների հետ միասին հիշում է նրանց, որ նահատակվեց և տուժեց Հայոց ցեղասպանության ժամանակ։

«Մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում նրանց ժառանգներին և բոլոր նրանց, ով շարունակում է ապրել այդ ցավով և կորուստներով։ Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց աշխարհին, թե ինչպիսի գին է այն վճարում բաժանման, օտարման և ատելության համար։ Կանադան վճռականորեն դեմ է և դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունը և այլատյացությունը»,-ասել է Թրյուդոն։

Նա ընդգծել է, որ Կանադայում ոգեշնչված են հայ ժողովրդի ոգով և ուժով, որը չի ընկրկել ի դեմս անասելի փորձությունների և հույսով ակնկալում է ավելի խաղաղ և արդար ապագա։

«Այս տարելիցին ես բոլոր կանադացիներին կոչ եմ անում մի պահ դադար առնել և հիշել Հայոց ցեղասպանության զոհերին և այդ սարսափները վերապրածներին: Մենք կշարունակենք հարգանքի տուրք մատուցել նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով առավել խոցելիներին և աշխատելով մեր աշխարհն ավելի լավը դարձնել»,- ասվում է Թրյուդոյի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---