Մակրոն․ Միասին ենք պայքարելու ժխտողականության, ատելության և բռնության դեմ![]() 24 ապրիլի 2021 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում՝ նշելով, որ ֆրանսիացիները հայերի հետ միասին պայքարելու են ժխտողականության, ատելության և բռնության դեմ։ «Ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը՝ մենք չենք մոռանա: Մենք միասին պայքարելու ենք ժխտողականության, ատելության, բռնության դեմ: Ֆրանսիացի և հայ ժողովուրդներն ընդմիշտ կապված են միմյանց հետ»,-ասվում է գրառման մեջ: Մակրոնը նաև լուսանկար է հրապարակել՝ Փարիզում տեղադրված Կոմիտասի արձանի մոտ։ Մակրոնը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հղած նամակում գրել էր, որ իր բոլոր մտքերն ուղղված են պատմության զրկանքները կրած Հայաստանին։ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը: Երևանում է նաև Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ժան-Բատիստ Լըմուանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |