Պատերազմի ժամանակ Ադրբեջանի 2700 ԱԹՍ-ից 300-ն է խոցվել

Պատերազմի ժամանակ Ադրբեջանի 2700 ԱԹՍ-ից 300-ն է խոցվել

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդն իրականացրել է 5000-ից ավելի թռիչք, այդ թվում՝ 1000-ից ավելի մարտական ինքնաթիռի, 700-ից ավելի՝ հարվածային ուղղաթիռի, 300-ից ավելի` ռազմատրանսպորտային ինանքթիռի ու 3000-ից ավելի ԱԹՍ-ի։ Այս մասին «Զինուժի» եթերում հայտարարել է ՀՕՊ զորքերի շտաբի պետ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը։

Իր հերթին, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը պատմել է, որ 2700-ից ավելի ԱԹՍ է հայտնաբերվել, որոնցից մոտ 300-ը ոչնչացվել է։

Նա պատմել է նաև մարտերից մի քանի դրվագ։

«Օրինակ՝ «ՕՍԱ-ԱԿ» մեքենաները նախատեսված չեն ԱԹՍ-ի խոցման համար, բայց մարտական հաշվարկները մասնագիտական բարձր ունակությունների շնորհիվ կարողացել է ստեղծել ԶՀՀ խիտ կրակի համակարգ․․․ Կապիտան Օրդոյանը համաշխարհայինի ռեկորդ է սահմանել՝ ՕՍԱ-ԱԿ մեքենայով 22 ԱԹՍ, այդ թվում` Բայրակթար, Հերմեսներ, Հարոպներ ոչնչացնելով», - նշել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---