ԱԳՆ․ Բայդենի ուղերձը ծանրակշիռ ներդրում է Ցեղասպանության ճանաչման գործում![]() 24 ապրիլի 2021 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը՝ նշելով, որ դա ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Նշվում է, որ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձում ԱՄՆ նախագահը հստակ մատնանշում է 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն: «Հայոց ցեղասպանության դժվարին օրերին ամերիկյան կառավարությունը և ժողովուրդն անշահախնդիր օգնություն են ցուցաբերել և մահվան ճիրաններից փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր: ԱՄՆ նախագահի ուղերձը շարունակում է ճշմարտությանը և արդարությանը զորավիգ կանգնելու ամերիկյան այս ուժեղ ավանդույթները: Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային խնդիր է: Այսօր ԱՄՆ իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին»,- ասվում է հայտարարությունում: Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |