ՀՅԴ․ Պայքարը շարունակվում է՝ մինչև Թուրքիան ընդունի իր պատասխանատվությունը և արդարացի հատուցի24 ապրիլի 2021 - 22:32 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոն ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և հավելել, որ պայքարը շարունակվում է, մինչև Թուրքիան ընդունի իր պատմական պատասխանատվությունը և կատարի արդարացի հատուցում։ Հայտարարության մեջ նշվում է, որ 2021-ի ապրիլի 24-ը պատմական օր է հայության համար, որովհետև «Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Ամերիկայի Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը, հանձինս նախագահ Ջոզեֆ Բայդենի, պաշտոնապես վերահաստատել է Հայոց ցեղասպանության իրողությունը։ Այսպիսով, ԱՄՆ-ն անցավ այն բազմաթիվ երկրների շարքը, որոնց ո՛չ միայն օրենսդիր, այլ նաև գործադիր իշխանություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի գործածությունն այս օրերին հույժ կարևոր է նաև այն պատճառով, որ փաստացի գնահատական է տրվում Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին ուղղակիորեն ներգրավված Թուրքիայի՝ 106 տարի առաջ կատարած ու առավել քան մեկ դար շարունակվող ցեղասպանական գործողություններին։ Արձանագրուած հաջողությունն արդյունքն է տասնամյակներ շարունակ ՀՅԴ ԱՄՆ մարմինների, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների, և հազարավոր նվիրյալների «անդուլ, անխոնջ ու անկոտրում պայքարի»։ «Այն՝ արգասիքն է մեր մարմինների, գրասենյակների ու հանձնախմբերի հանդեպ ամերիկահայության հավատքի, հայության հետևողական աշխատանքի, Հայ Դատի ամերիկացի բարեկամների, աջակիցների ու քաղաքական գործիչների։ Հայության ոտնահարված իրավունքները պիտի՛ վերականգնվեն։ Հայաստանն ու հայությունն իրենց արժանի տեղը պիտի՛ ունենան ազգերի համաշխարհային ընտանիքում։ Հայությունը պիտի՛ ունենա անվտանգ ապրելու և արարելու հնարավորություն իր բնօրրանում։ Ուրեմն՝ դեպի նոր հաղջողություններ ու նոր հաղթանակներ»,- ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ։ ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրությունում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |