«Օսկարի» մրցանակակիրները հայտնի են․ «Քոչվորների հողը»՝ լավագույն ֆիլմ![]() 26 ապրիլի 2021 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի մրցանակաբաշխությունը։ Տարվա լավագուն ֆիլմ է ճանաչվել Խլոյա Չժաոի «Քոչվորների հողը», որի հերոսուհին, անտուն և անգործ մնալով, ավտոֆուրգոնով ճանապարհորդում է ԱՄՆ-ով։ Դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը, որը ֆիլմում կատարել է գլխավոր դերը, «Օսկարի» է արժանցել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Իսկ Չժաոն ճանաչվել է տարվա լավագույն ռեժիսոր։ Տղամարդու լավագույն դերակատարման համար «Օսկար» է ստացել Էնթոնի Հոփքինսը «Հայրը» ֆիլմում դերի համար։ Այդպիսով, նա դարձել է ամենատարեց մրցանակակիրը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Լավագույն օրիգինալ սցենարի համար մրցանակը ստացել է բրիտանցի դերասանուհի և ռեժիսոր Էմիրալդ Ֆեննելը, որը գրել է «Խոստումնալից աղջիկը» ֆիլմի սցենարը։ Լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել դանիացի ռեժիսոր Թոմասն Վինտերբերգի «Մի-մի հատ էլ» ժապավենը։ Լավագույն անիմացիոն ֆիլմն է «Հոգի» մուլտֆիլմը, իսկ լավագույն փաստագրականը՝ «Իմ ուսուցիչ ութոտնուկը»։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը ստացել է հարավկորեական դերասանուհի Յուն Յո-ջոն «Մինարի» ֆիլմում։ Լավագույն օպերատորական աշխատանքի և դեկորացիաների համար «Օսկար» է ստացել սև-սպիտակ «Մանկ» ֆիլմը։ Լավագույն օրիգինալ կոմպոզիցիա է ճանաչվել Fight for You երգը «Հուդան և սև մեսիան» ֆիլմից։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով արարողությունը տեղի է ունեցել համեմատաբար սակավաթիվ՝ 170 հանդիսատեսի համար։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |