Բակուր Կարապետյանը Իլհամ Ալիեւին կոչ է արել վերջ դնել պատմական փաստերի կեղծմանը11 մարտի 2009 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Հայ գրող եւ հրապարակախոս Բակուր Կարապետյանը բաց նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: PanARMENIAN.Net ուղարկված այդ նամակում, մասնավորապես, նշվում է այն ջերմ ընդունելությունը, որ հայ գրողի համար կազմակերպել էին Ջուլֆայի մաքսատան ադրբեջանցի սահմանապահները: «Ելնելով Ձեզ ուղղված նամակ գրելու առիթից` Ձեզ կառաջարկեի հանդարտեցնել ձեր պատմաբանների կրքերը, թույլ չտալ, որ կեղծեն, աղավաղեն թուրք, թալիշ, թաթ, լեզգի, ավար, քուրդ, հայ ու պարսիկ ժողովուրդների պատմությունը: Իսկ անցյալի պատմության կեղծումը, ինչպես համոզվեցինք, խաթարում է տարածաշրջանի խաղաղությունը, ստեղծում փոխադարձ անհանդուրժողականություն ու թշնամանք հարեւան ժողովուրդների միջեւ»,- ընդգծել է Կարապետյանը: Նա նաեւ ասել է, որ ադրբեջանցիները հանգիստ կարող են գալ Երեւան: «Մենք նրանց ցույց կտանք բուն Ադրբեջանի տարածքում բնակվող ազգերի պատմության մասին վկայող միջնադարյան աղբյուրները: Ձեր ժողովուրդը, մանավանդ Ադրբեջանի հանրապետությունում ապրող թալիշները, որոնց երկրի ու ժողովրդի մյուս կեսը Իրանում է, լեզգիներն ու ավարները, որոնց մյուս հատվածը Ռուսաստանում է, իրավունք ունեն իմանալու իրենց իրական պատմությունը»,- ընդգծվում է Ադրբեջանի նախագահին ուղղված Կարապետյանի նամակում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |