Լիտվայի ԱԳ նախարար․ ԵՄ-ն կարող է ավելի շատ աջակցել, եթե Երևանից հստակ ուղերձ լինի![]() 26 ապրիլի 2021 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն կարող է Հայաստանին ավելի մեծ աջակցություն տրամադրել, եթե պաշտոնական Երևանի կողմից լինի հստակ ձևակերպված ուղերձ։ Այդ մասին ԱԳՆ-ում Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։ «Մենք այստեղ ենք Հայաստանին օգնելու, աջակցելու համար։ Այսօր էլ պատրաստ ենք բավարարել ՀՀ կարիքները։ Կցանկանայինք ԵՄ-ից ակնկալել աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ», - ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է, թե իր կարծիքով կարելի է ճանապարհներ գտնել այդ աջակցությունն ընդլայնելու համար՝ թե քաղաքականապես, թե մարդասիրական տեսանկյունից, և թե տնտեսապես։ «Կարծում եմ, որ կարելի է խորացնել համագործակցության այդ գործընթացը, ընդլայնել տրամադրվող աջակցությունը։ Դրա համար հավանաբար անհրաժեշտ է պաշտոնական Երևանի կողմից հստակ ներկայացված ուղերձ։ Այդ դեպքում եվրոպական մայրաքաղաքներում կգտնվեն ավելի շատ բարեկամներ, ովքեր պատրաստ կլինեն ձեզ աջակցել», - ասել է Լանդսբերգիսը։ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը ՀՀ-ում է պաշտոնական այցով ապրիլի 25-27-ը։ Տարածաշրջանում անցկացվող աշխատանքային այցերի շրջանակում նա նախ Երևան է այցելել: Այցը կամփոփվի Լոռու մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |